ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Սերժ Սարգսյանի կոշտ գնահատականը

Սերժ Սարգսյանի կոշտ գնահատականը
05.06.2018 | 12:55

Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու գործարանում է հավաքվել ԱԺ ՀՀԿ խմբակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` ճաշել են, զրուցել, պարել ու թենիս-բիլիարդ խաղացել։ Բացակայել են Արփինե Հովհաննիսյանը, որը Հայաստանում չէ, Միհրան Պողոսյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Ալիկ Սարգսյանը, ում ծնունդն էր հունիսի 1-ին։ Սամվել Ալեքսանյանը շուտ դուրս է եկել՝ «գործ շատ ունեմ» ասելով։ Հիմնական թեման եղել է ՀՀԿ-ի «ապագան»։

Սերժ Սարգսյանն ասել է․ «ՀՀԿ բիզնես թևն ազատ է, ով ցանկանում է, կարող է դուրս գալ», կոշտ գնահատականներ է տվել «թուլակամ» Շիրակ Թորոսյանի, Արթուր Գևորգյանի հասցեին, որն առանց տեղյակ պահելու է խմբակցությունից դուրս եկել։
Քաղաքական թևի մասին էլ ասել է՝ իրենք ևս ազատ են, բայց «ով ուզում է դուրս գալ, մանդատը պետք է վայր դնի․ դա է բարոյականը»։

Դիտվել է՝ 1760

Մեկնաբանություններ